ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երևանի օրերը` Մոսկվայում

Երևանի օրերը` Մոսկվայում
25.11.2013 | 16:45

Մոսկվայում «Երևան-Մոսկվա» համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-28-ին կանցկացվեն Երևանի օրեր, որին ներկա կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերը կստորագրեն 2014-2016 թթ. համագործակցության ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին` հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:
Կկազմակերպվի «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդես` կազմված Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուներից: Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնում հանդես կգա «Ամենը վաճառքի» ներկայացումով:
Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ